Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը

 |armenpress.am|
21:22 - 17 մայիսի, 2022

Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Քիչ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ով պետական այցով գտնվում է  Ստոկհոլմում, ուղիղ եթերում պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։

Հիշեցնենք, որ Շվեդիան նույնպես այսօր ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 17-ին կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, ութը դեմ են եղել դիմումին։ Մայիսի 17-ին Շվեդիայի կառավարությունը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդն ստորագրեց ՆԱՏՕ-ի դիմումը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ փաստաթղթերը Բրյուսելին կփոխանցեն մայիսի 18-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել