Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
19:12 - 17 մայիսի, 2022

Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ  մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։ 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։

Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն  ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել