Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետին և Ֆինլանդիայի նախագահին

 |factor.am|
18:46 - 17 մայիսի, 2022

Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետին և Ֆինլանդիայի նախագահին |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 19-ին Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետ Եվա Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։ Հանդիպմանը քննարկվելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին ադամակցելու հարցը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

«Հինգշաբթի նախագահ Բայդենը Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։ Առաջնորդները կքննարկեն Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը և եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև սերտ գործընկերության ամրապնդումը մի շարք գլոբալ խնդիրների շուրջ և աջակցությունը Ուկրաինային»,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել