ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ
15:06 - 17 մայիսի, 2022

ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին  հայտնում են նախագահի աշխատակազմից։

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել