ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին գործը

 |armenpress.am|
14:49 - 17 մայիսի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին գործը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Սա Հայաստանի ներքին խնդիրն է՝ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք և չենք միջամտում այս գործընթացներին»,-ասել է նա:

Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականության առնչությամբ: Ամեն օր ընդդիմությունն անցկացնում է երթեր, հավաքներ Երևանում և այլ քաղաքներում:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել