Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ

 |armenpress.am|
14:29 - 17 մայիսի, 2022

Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի իրադրությունը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի ռազմավարական հարաբերություններին, Իրանը ջանում Է ՌԴ-ի հետ հարաբերություններն օգտագործել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ռազմավարական են, եւ մենք թույլ չենք տա, որպեսզի որեւԷ խնդիր վնաս հասցնի այդ հարաբերություններին: Մենք ջանում ենք Մոսկվայի հետ այդ ռազմավարական հարաբերությունները եւ Կիեւի հետ մեր լավ հարաբերություններն օգտագործել այս պատերազմին ու կորուստներին վերջ դնելու համար, որոնց ենթարկվում են այս տարածաշրջանի ժողովուրդները եւ հենց այս տարածաշրջանը»,-ասել Է Խաթիբզադեն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել