ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ

 |armenpress.am|
20:08 - 16 մայիսի, 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի նոր անդամների, գործընկերների և դիտորդների շնորհիվ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման արդյունքները՝ Ստանիսլավ Զասը նշել է, որ միջոցառմանն, ընդհանուր առմամբ, քննարկել են ֆորմատի զարգացման հեռանկարները:

«Ես մի հարցում կարող եմ վստահ լինել. մեր երկրների միջև ինչ-որ սեպ խրելու, ինչ-որ պառակտում մտցնելու  բոլոր փորձերը ոչ մի տեղ չեն տանի: Մեր կազմակերպությունը կպահպանվի և կամրապնդվի»,-նշել է Ստանիսլավ Զասը:

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել