Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
 |1lurer.am|
19:55 - 16 մայիսի, 2022

Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար |1lurer.am|

1lurer.am: Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին հայտնել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը:

Երկրի իշխանությունները դաշինքին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էին դեռ ապրիլին, նույնն արեցին Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Այդ որոշումը հաջորդեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկին, որը դատապարտեցին ինչպես Հելսինկին, այնպես էլ Ստոկհոլմը։ Թուրքիան միակն է, որ դեմ է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը:

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի միջոցով, անմիջական վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն Մոսկվան կպատասխանի այդ քայլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել