Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ
19:34 - 16 մայիսի, 2022

Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ

Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները 2022 թվականի հուլիսի 1-ից, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ նույն հոդվածի. 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել