Շվեդիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշում կայացրեց |azatutyun.am|
18:02 - 16 մայիսի, 2022

Շվեդիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշում կայացրեց |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիայի կառավարությունը այսօր որոշել է պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին՝ դաշինքին անդամակցելու խնդրանքով։ Ստոկհոլմի որոշումը կայացվել է հարևան Ֆինլանդիայի կառավարության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության գործընթաց սկսելու պաշտոնական հայտարարությունից մեկ օր անց։

«Շվեդիայի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Դաշինքին անդամակցելը Շվեդիայի և մեր երկրի բնակչության համար լավագույն լուծումն է։ Շվեդիան անվտանգության ֆորմալ երաշխիքների կարիք ունի։ Այդ երաշխիքները կարող է տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքը», - նշել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել