Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին
18:00 - 16 մայիսի, 2022

Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, հաշվի առնելով Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ ՌԴ հարաբերություններում խնդիրների բացակայությունը, Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկրների անդամակցությունը Ռուսաստանի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում, գրում է «Կոմերսանտը»։

«Ինչ վերաբերում է [ՆԱՏՕ-ի] ընդլայնմանն, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին, կցանկանայի տեղեկացնել, որ Ռուսաստանն այս պետությունների հետ խնդիր չունի», - ասել է Պուտինը ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։

ՌԴ նախագահը հավելել է, որ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը Ռուսաստանի անխուսափելի արձագանքը կախված է «այն սպառնալիքներից, որոնք մեզ համար կստեղծվեն»՝ մեկնաբանելով, որ «խնդիրը ստեղծվում է դատարկ տեղը»։

Պուտինը նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ն դուրս է գալիս «իր աշխարհագրական նշանակությունից» և «ոչ այնքան լավ ձևով» է փորձում ներգրավվել միջազգային հարցերի լուծմանը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել