Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|
16:44 - 16 մայիսի, 2022

Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին ՌԴ նախագահն ասել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը կարևորել է արտաքին քաղաքականության ոլորտում՝ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, ՀԱՊԿ-ի մասնակիցների համաձայնեցված գործողությունները:

«Այս համատեքստում պետք է ավելացնել փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գծով մեր բնական գործընկերների հետ։ Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլիներ, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելը, դա մենք պետք է քննարկենք»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը։

Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք քննարկելու են ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել