ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|
15:33 - 16 մայիսի, 2022

ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։

«Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը  Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․

«Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել