Պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանի պլանավորածով չի ընթանում․ Ստոլտենբերգ
20:23 - 15 մայիսի, 2022

Պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանի պլանավորածով չի ընթանում․ Ստոլտենբերգ

Ուկրաինայում Ռուսաստանի գրոհն անհաջողության է մատնվում, իսկ Դոնբասի շրջանում նրա գործողությունն առաջ չի գնում, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն այնպես չի ընթանում, ինչպես Մոսկվան էր պլանավորել։ Նրանց չի հաջողվել գրավել Կիևը։ Նրանք նահանջում են Խարկովից, Դոնբասում նրանց մեծ գրոհում առաջընթաց չկա»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, քանի որ ռուսական կողմի ռազմական հաջողություններն, ըստ ամենայնի, մեծ չեն, հայտնում է Associated Press-ը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել