Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
 |hetq.am|
17:13 - 15 մայիսի, 2022

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ |hetq.am|

hetq.am: Լիբանանում կիրակի օրը՝ մայիսի 15-ին, սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն են 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 190 մարդ և ևս մոտ 6000-ը վիրավորվեց։ 

Լիբանանի գրեթե 4 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանյան խորհրդարանի 128 անդամներին։ Ընտրությունների արդյունքների առաջին նախնական տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան։

Լիբանանն արդեն երկու տարի է՝ գտնվում է իր պատմության ամենախորը տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի բնակչության մոտ երեք չորրորդը ապրում է աղքատության մակարդակից ցածր կամ ծայրահեղ աղքատ է։ Բազմաթիվ տնային տնտեսություններ էլեկտրաէներգիան ստանում են օրական միայն մի քանի ժամ։ Վերջին շրջանում ուժեղացել է վտանգն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով, որն աշխարհում հացահատկի ամենախոշոր արտահանողներից մեկն է, կարող է հացի սուր դեֆիցիտ առաջանալ Լիբանանում։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել