ԱՄՆ սենատորները այցել են Կիև |azatutyun.am|
21:01 - 14 մայիսի, 2022

ԱՄՆ սենատորները այցել են Կիև |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի սենատի պատվիրակությունը անսպասելի այցով ժամանել է Կիև։ Հանրապետական Միթչ ՄըքՔոնելի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Սենատը շուտափույթ կհաստատի Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության նոր փաթեթը։

Այն ոչ միայն հավանություն է ստացել Ներկայացուցիչների տանը, այլև կոնգրեսականներն առաջարկել են 33 միլիարդ դոլարի օգնությունը մեծացնել հասցնելով 39,6 միլիարդ դոլարի, նշված է Ուկրաինայի նախագահի կայքէջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել