Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին |armenpress.am|
15:57 - 14 մայիսի, 2022

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել: Այս մասին նա խոսել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցվում են մատակարարումները, կտրուկ աճում են գները՝ ոչ միայն մեզ մոտ,  այլև ողջ աշխարհում, և կա սաստիկ սովի վտանգ»,- հայտարարել է Բերբոկը:

Նա նշել է, որ «Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել