«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|
14:43 - 14 մայիսի, 2022

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։

G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։

Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։

G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել