Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

 |armenpress.am|
19:53 - 13 մայիսի, 2022

Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին Ֆինլանդիայի նախագահը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ես խոսեցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ-ի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը»,- նշել է Սաուլի Նիինիստոն:

Նա նշել է, որ համատեղ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խորը մտահոգությունն են հայտնել  Ուկրաինայի պատերազմի առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել