Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|
15:19 - 13 մայիսի, 2022

Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|

tert.am: Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։

Նա ընդգծել է, որ «հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել առանց նման նախապատրաստական գործողությունների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել