Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով
15:14 - 13 մայիսի, 2022

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել