Հարձակում Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, տուժածներ չկան |azatutyun.am|
14:27 - 13 մայիսի, 2022

Հարձակում Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, տուժածներ չկան |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին պայթուցիկ սարքով հարձակում է տեղի ունեցել Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն, վնասվել են հյուպատոսարանի պատերը, ջարդվել են պատուհանները, տուժածներ չկան։

Տեղի ունեցածի համար մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել։

Ֆրանսիական ոստիկանությունը փնտրում է հարձակման հեղինակներին:

Պաշտոնական Անկարան դատապարտել է միջադեպը և Ֆրանսիայի իշխանություններին կոչ արել՝ անհապաղ քայլեր ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ կապ է հաստատել Ֆրանսիայի նախագահ խորհրդականի հետ և Թուրքիան հստակ քայլեր է ձեռնարկում այդ հարցով։

«Անկարայում Ֆրանսիայի դեսպան չլինելու պատճառով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Մենք ֆրանսիացի դիվանագետին բաց ներկայացրել ենք մեր ակնկալիքները», - այսօր հայտարարել է Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել