Քուվեյթի քաղաքացիները ազատվեցին ՀՀ մուտքի վիզայի պահանջից
14:23 - 13 մայիսի, 2022

Քուվեյթի քաղաքացիները ազատվեցին ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշեց Քուվեյթի քաղաքացիներին ազատել ՀՀ  մուտքի վիզայի պահանջից։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համավարակով պայմանավորված էապես սահմանափակ էր երկկողմ համագործակցության դինամիկան, կտրուկ նվազել էին գործնական փոխայցելությունները և միջմարդկային շփումները․ «Ներկայումս, երբ Քուվեյթը գրեթե ամբողջությամբ վերացրել է հակահամավարակային սահմանափակումները, նպաստավոր պայմաններ են ստեղծվել փոխշահավետ համագործակցությունը վերականգնելու և նրան նոր լիցք հաղորդելու համար։ Առավել կարևոր ուղղություններն  են քուվեյթյան ներդրումների խրախուսումը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջությունը, գիտակրթական և միջմշակութային հաղորդակցությունը»։ 

Այս որոշմամբ Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ ՀՀ տարածքում առնվազն 180 օր ժամկետով՝ 1 տարվա ընթացքում՝ ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել