Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան
 |tert.am|
21:00 - 12 մայիսի, 2022

Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այսօր երեկոյան նույնպես Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։

«Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։

 Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը նշեց․

«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։

«Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել