Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|
16:42 - 12 մայիսի, 2022

Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Armlur» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրասիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են:

«Այս հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են, ես իրենց՝ այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հայաստան» խմբակցության միջոցառումը, կասեինք՝ գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է։ Այստեղ կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք համաձայն չենք իրենց հետ։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք միայն հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար»,- ասաց Վանեցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել