Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնալիք է Ռուսաստանի համար. Կրեմլ |tert.am|
14:38 - 12 մայիսի, 2022

Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնալիք է Ռուսաստանի համար. Կրեմլ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ: ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կվերլուծի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակը և կմշակի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատասխան գործողությունները կախված կլինեն նրանից, թե դաշինքի ռազմական ենթակառուցվածքն ինչ աստիճանի առաջ կբերվի դեպի ՌԴ սահմաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել