Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի. Զելենսկին՝ ԵՄ անդամակցության մասին |tert.am|
10:58 - 12 մայիսի, 2022

Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի. Զելենսկին՝ ԵՄ անդամակցության մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն կամրապնդի ԵՄ-ն։ Այս մասին մայիսի 11-ին ֆրանսիական առաջատար բուհերի ուսանողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին։

«Որքան հասկացա, նա նկատի ուներ, որ Ուկրաինան արժանի է թեկնածությանը, բայց անդամակցության համար պետք է սպասել։ Կարծում եմ, որ «արժանի է» բառը սխալ է, քանի որ Ուկրաինան վաղուց արժանի է ամեն ինչի»,- ասել է նախագահը։

Այս երկակի ցանկությունը պետք է լինի՝ Ուկրաինան, որը ցանկանում է լինել ԵՄ կազմում, ինչպես նաև ԵՄ երկրները, որոնք պետք է ցանկանան տեսնել Ուկրաինան իրենց ընտանիքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել