Բրիտանիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրել է անվտանգային նոր համաձայնագրեր


 |armenpress.am|
21:04 - 11 մայիսի, 2022

Բրիտանիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրել է անվտանգային նոր համաձայնագրեր |armenpress.am|

armenpress.am:  Մեծ Բրիտանիան անվտանգության ոլորտում նոր համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հայտարարության մեջ:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ անվտանգության ոլորտում ստորագրված հռչակագրերը երկրների միջև ամուր վստահության խորհրդանիշն են»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվել է, որ փաստաթղթերը թույլ կտան «Եվրոպայում բարձրացնել անվտանգության մակարդակը», իսկ Բրիտանիան կկարողանա երկու երկրներում էլ ավելացնել իր ռազմական ներկայությունը՝ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի տեղակայման միջոցով:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել