Դատախազությունը պահանջում է լրացնել վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի գործով անցնող մայորի մեղադրանքը

 |factor.am|
20:55 - 11 մայիսի, 2022

Դատախազությունը պահանջում է լրացնել վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի գործով անցնող մայորի մեղադրանքը |factor.am|

factor.am: Օրեր առաջ Պարոնյան-Լեո խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով տեղի ունեցած ողբերգական վրաերթի մասով քննչական գործողությունները շարունակվում են։ Պատահարի գործով ձերբակալվել էր ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը, սակայն՝ հաջորդ օրն ազատ արձակվել՝ ստորագրության դիմաց։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում է կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:

«Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է առարկություն, որը վերադաս դատախազի կողմից մերժվել է: Գխավոր դատախազությունը պահանջում է լրացնել մեղադրանքը հենց այդ մասով, որպեսզի լիարժեք քննություն արվի և կալանքի միջնորդություն արվի»,- նշեց Աբրահամյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել