Ավտոերթի մասնակից 15 ցուցարար բերման է ենթարկվել, 2 մեքենա՝ տարվել տուգանային հրապարակ
18:02 - 11 մայիսի, 2022

Ավտոերթի մասնակից 15 ցուցարար բերման է ենթարկվել, 2 մեքենա՝ տարվել տուգանային հրապարակ

Այսօր՝ ժամը 12։00-ից  «Դիմադրություն» շարժումը մայրաքաղաքում տարբեր ուղղություններով ավտոերթեր է անցկացրել։ Ավտոերթ իրականացնող խմբերից մեկին ոստիկանական ուժերը թույլ չտվեցին Աբովյան փողոցով մտնել Հանրապետության հրապարակ։ 

Ոստիկաններից մեկը քաղաքացիներին հորդորեց ավտոերթը շարունակել Արամի փողոցով։

Քաղաքացիներն էլ պատասխանեցին, որ եթե մի քանի րոպեում ոստիկանները չբացեն ճանապարհը, ապա իրենք մեքենաները կթողնեն իրենց տեղերում և ոտքով կգնան Ֆրանսիայի հրապարակ։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, նրանք ավտոքարշակի միջոցով փորձում են հեռացնել մեքենաները և բացել ճանապարհը։

Ավելի ուշ ընդդիմադիրները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի, ապա քաղաքացիների հետ սկսեցին երթ իրականացնել Սայաթ-Նովա փողոցով։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ երթի ընթացքում անհնազանդութայն ակցիաները շարունակվելու են։

Ընդդիմադիրների երթը հասավ Երևանի քաղաքապետարանի մոտ։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շրջափակում են քաղաքապետարանի ելքերը, բայց ներս չեն մտնելու։ 

Factor.am-ի հետ զրույցում ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ ժամը 16:30-ի դրությամբ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 15 ցուցարար, 2 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել