ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
15:05 - 11 մայիսի, 2022

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 11-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Արմեն Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։

Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։

ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև՝ ջանքերի մեկտեղման համար նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, պատվոգրով՝ Կարեն Բարսեղյանին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել