Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին
 |tert.am|
15:00 - 11 մայիսի, 2022

Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին |tert.am|

tert.am: Ուկրաինայի Խերսոնի շրջանի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղրիմում միանգամայն օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը չընկալվի որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ։ Հետևաբար, սա կլինի մեկ միասնական հրամանագիր՝ հիմնված Խերսոնի շրջանի ղեկավարության դիմումի վրա՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կլինի խնդրանք՝ Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության լիարժեք սուբյեկտի կազմ ներառելու մասին»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել