Ղազախստանն ու Թուրքիան Անկարայում ստորագրել են 1 միլիարդ դոլարի համաձայնագրեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ |tert.am|
11:46 - 11 մայիսի, 2022

Ղազախստանն ու Թուրքիան Անկարայում ստորագրել են 1 միլիարդ դոլարի համաձայնագրեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ |tert.am|

tert.am: Անկարայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են 1 մլրդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին Տոկաևը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների արդյունքներով ստորագրվել են 1 միլիարդ դոլարի փաստաթղթեր»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը Թուրքիան անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել այցելել Ղազախստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել