Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները․ ՄԱԿ |factor.am|
10:21 - 11 մայիսի, 2022

Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մի քանի հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները, որը դիտարկում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ներկայում ենթադրվում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3381 խաղաղ բնակիչ, սակայն Բոգները համոզված է, որ զոհերը շատ ավելին են։ Շատերը մահանում են ոչ թե անմիջապես մարտերի հետևանքով, այլ բժշկական օգնության բացակայության պատճառով։ Նա հայտարարել է, որ իր խումբը տեղեկություններ ունի Կիևի և Չեռնիգովի շրջանների 14 վայրերում սպանությունների, բռնաբարությունների և առևանգումների մասին, զոհերի շրջանում մեծ թիվ են կազմում կանայք ու աղջիկները։ Բոգների խոսքով՝ այդ բացահայտված բոլոր դրվագները կարելի է նույնացնել պատերազմական հանցագործությունների հետ։

Պատերազմի սկզբից ՄԱԿ-ն արձանագրել է օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության անհետացման 204 դեպք։ Բոգները նաև խոսել է ուկրաինացի զինվորականների կողմից գերիների նկատմամբ բռնության դեպքերի մասին։

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել