ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը
 |panarmenian.net|
23:36 - 10 մայիսի, 2022

ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը |panarmenian.net|

panarmenian.net: Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։

Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ:

Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել