Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|
22:18 - 10 մայիսի, 2022

Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|

tert.am: Վաղը՝ ժամը 12-ին, կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա իրենց գործողությունների ծրագիրը։

Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․

«ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․

Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։

Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։

Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել