ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան
 |1lurer.am|
21:19 - 10 մայիսի, 2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում Չեխիայի ընդգրկվելու օգտին՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Չեխիան դարձել է արևելաեվրոպական երկրների խմբից այդ տեղի միակ թեկնածուն, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում բանաձև է ընդունվել խորհրդի կազմում Ռուսաստանի անդամակցության դադարեցման մասին:

Որոշում կայացնելու համար պահանջվել է ձայների մեծամասնությունը՝ 97 ձայն, իսկ քվեարկությունն իրականացվել է փակ։ 

97 ձայների մեծամասնությունը պահանջվում էր նոր երկրի ընդգրկման վերաբերյալ որոշում կայացնելու համար, իսկ ընտրություններն անցկացվում էին գաղտնի: Պատվիրակություններն իրենց քվեաթերթիկները գցեցին անթափանց քվեատուփերի մեջ։ Չեխիան ըմտրվել է 157 ձայնով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել