Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն

 |armenpress.am|
20:05 - 10 մայիսի, 2022

Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը, ինչին դեմ է Բուդապեշտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։

«Բոլոր մակարդակներով բանակցություններ են ընթանում՝ վեցերորդ (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների) փաթեթի շուրջ գլոբալ համաձայնության հասնելու համար», - նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը։ Պատժամիջոցների հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵՄ այլ ներկայացուցիչների հետ, ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Մակրոնը մայիսի 10-ին ծրագրում է բանակցություններ վարել Հունգարիայի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ այլ առաջնորդների հետ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ «մոտ օրերս կհամաձայնեցվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել