Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացք է խափանվել
18:42 - 10 մայիսի, 2022

Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացք է խափանվել

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: 
 
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է էլ․ հավաքակայան։  Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել