Հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ. Արցախի ՄԻՊ
16:59 - 10 մայիսի, 2022

Հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:

Արցախի ՄԻՊ աշխատակազմի լրատվական բաժնիչ հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով:

Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանադամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել