ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին
16:35 - 10 մայիսի, 2022

ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են հակառակորդի խորապես էշելոնավորված պաշտպանությունն ու դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման», հայտնում է Meduza-ն։

Ճեղքումն, ինչպես պարզ է դառնում ՌԴ ՊՆ հայտարարությունից, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումն ազգայնականներից»։

Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Պոպասնայայի վագոնավերանորոգման գործարանից՝ Պոպասնայայի վերջին կետից, որը մինչև վերջերս պահում էին ուկրաինական ուժերը, մինչև Լուգանսկի շրջանի վարչական սահման 6-10 կմ է։ Ուկրաինական կողմը այդ հեռավորության վրա հակառակորդի առաջխաղացման մասին չի հաղորդել։

Իսկ այսօր Գայդայն ասել է․

«Դե հա, իհարկե։ ․․․Այս անգամ նրանք իրենց պատրանքներում դուրս են եկել Լուգանսկի շրջանի վարչական սահման՝ Պոպասնայայի մոտ։ Մարս էլ են թռչել և գրավել են այն»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել