Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն
13:01 - 10 մայիսի, 2022

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի
Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
 
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:  Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  Խորհրդարանի  երկու պալատների    արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:  Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի    գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի  Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
 
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա  «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել