Միանշանակ, եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ |tert.am|
11:14 - 10 մայիսի, 2022

Միանշանակ, եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Երբ մենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց քննադատում ենք և ասում ենք, որ նրանք հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականություն են տանում, մենք ինքներս չպետք է այդ օրինակը կրկնենք։ Թուրքի հանդեպ պատմական տարբեր զգացողություններ կարող ենք ունենալ որպես էթնոս, որպես ազգ, պետություն, հասարակություն, բայց նաև ժողովրդավարության պահանջն է, որ էթնիկ ատելությունը որևէ ձևով չդարձնենք մեզ համար սնող, մեզ առաջ տանող ուժ։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ հանրահավաքները ժամանակ քաղաքական ընդդիմախոսներին թուրք են անվանում։

Եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում՝ հարցին ՄԻՊ-ը պատասխանել է․  «Միանշանակ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանում հիմա ընթացիկ գործ ունենք, որտեղ էթնիկ ատելության հիմքով խտրականության մեղադրանք ենք ներկայացրել Ադրբեջանին։ Ի՞նչ եք կարծում, իրենց կողմից սրանք որպես օրինակներ, այս արտահայտությունները չե՞ն օգտագործվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել