Երեք տարվա մեջ առաջին անգամ Իրան է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը
 |hetq.am|
15:25 - 09 մայիսի, 2022

Երեք տարվա մեջ առաջին անգամ Իրան է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը |hetq.am|

hetq.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի 8-ին վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ այցելել է Իրան։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Թեհրանում նա հանդիպել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ 

Հանդիպումից կադրեր է հրապարակել սիրիական պետական SANA գործակալությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և հստակեցվել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։

2019 թվականի փետրվարից ի վեր սա Ասադի առաջին այցն էր Թեհրան և երկրորդը Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Նշվում է, որ Սիրիայի նախագահն արդեն իսկ լքել է իրանական մայրաքաղաքը և մեկնել Դամասկոս։ 

Իրանը Ռուսաստանի հետ միասին Սիրիայի առաջնորդի հիմնական դաշնակիցներից մեկն է։ Թեհրանը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրում Ասադի կառավարությանը։

Այս տարվա մարտին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր, Բաշար Ասադը այցելեց նաև Միացյալ Արաբական Էմիրություններ, որը Պարսից ծոցի արաբական մյուս երկրների հետ միասին փակել էր իր դեսպանությունը Սիրիայում՝ ի նշան սիրիական կառավարության կողմից ընդդիմության բողոքի ցույցերի ճնշման։ Ավելի ուշ, արաբական երկրները վերականգնել էին Դամասկոսի հետ հարաբերությունները՝ հայտարարելով, որ Սիրիան պետք է վերադառնա արաբական երկրների ազդեցության գոտի և հեռանա Իրանից։

 

Լուսանկարը՝ Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել