Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել  խորհրդային զինվորների հուշահամալիրում
14:52 - 09 մայիսի, 2022

Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրում

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել հասնել հուշահամալիր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի րոպե անց շրջապատել են դիվանագետներին ու օգնել մոտենալ մեքենային։

Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնել է, որ ինքը և ռուս դիվանագետները լուրջ վնասվածքներ չեն ստացել միջադեպի ժամանակ, իսկ դեսպանատունը պաշտոնական բողոք կներկայացնի հարձակման կապակցությամբ։

Իսկ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ջաբարովը ՌԻԱ Նովոստիի հայտնել է, որ դեսպանի վրա հարձակման ֆոնին հնարավոր կլինի դիտարկել Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մակարդակի իջեցումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել