Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
 |1lurer.am|
14:27 - 09 մայիսի, 2022

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն:

Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը։

Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել