Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները
 |tert.am|
14:17 - 09 մայիսի, 2022

Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները |tert.am|

tert.am: Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է մայիսի 8-ին Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիայի Հանրապետություն) նախագահական ընտրությունների, այսպես կոչված, երկրորդ փուլի... անցկացումը։ Նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն կդիմի միջազգային հանրությանը հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին արդյունավետ արձագանքելու համար, ընդգծել են ԱԳՆ-ում։

Կիրակի Հարավային Օսիայում տեղի է ունեցել հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելուց հետո «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ալան Գագլոևը հավաքում է ձայների 53,67 տոկոսը։ Գործող նախագահ Անատոլի Բիբիլովն ունի ձայների 41,3 տոկոսը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել