Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը

 |armenpress.am|
13:20 - 09 մայիսի, 2022

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի նավթի ներկրումը Ռուսաստանից՝ միաժամանակ պահպանելով իր շահերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավթագազային նախագծերում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդանի հայտարարությանը։

«Սա շատ դժվար որոշում է (հրաժարվել ռուսական նավթի ներկրումից), սակայն G7-ի միասնությունն այժմ ամենակարևորն է», - ասել է նա։

Միաժամանակ նա նշել է, որ Սախալինի վերաբերյալ նախագծերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։

«Մենք աստիճանաբար քայլեր կձեռնարկենք այնպես, որ նվազագույնի հասցնենք բացասական հետևանքները ճապոնացիների կյանքի և բիզնեսի վրա, սակայն մեր շահերը պահպանելու մեր ծրագիրը մնում է անփոփոխ»,- ասել է վարչապետը։

Կառավարությունը և ճապոնական ընկերությունները բաժնետոմսեր ունեն «Սախալին-1» և «Սախալին-2» բնական գազի և նավթի նախագծերում:

Բրիտանական Shell PLC-ն դուրս է եկել «Սախալին-2» նախագծից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Ամերիկյան Exxon Mobil Corp. հայտարարել է նաև «Սախալին-1» նախագծից դուրս գալու մասին։

G7-ի ղեկավարները  հայտարարել են ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու իրենց հանձնառության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել