Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան
 |news.am|
13:04 - 09 մայիսի, 2022

Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Սեյրան Օհանյանը համաձայն չէ տեսակետին, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը չի ավելանում:

«Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ իրականացնում ենք տարբեր ակցիաներ, եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում», - «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք  ամեն օր այդ միջոցառումներից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրական, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ՝ այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում:

Սա մեկ անձի շարժում չէ, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք: Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն, այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին, իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթափ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերանում են բանակցությունները, սկսվում են մարտական գործողություններ», - ասաց նա:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ԱԺ-ում ժամանակին հայտարարել, որ բանակցային գործընթացը տապալվել է, Սեյրան Օհանյանը հակադարձեց.

«Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ և նախկին նախագահների ժամանակ չի տապալվել․ եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել