Գերմանիայի Բունդեսթագի նախագահը Կիև է ժամանել
16:33 - 08 մայիսի, 2022

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը Կիև է ժամանել

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը Կիև է ժամանել, Liga.net-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գերմանիայի խորհրդարանի քարտուղարության ղեկավար Էնրիկո Բրիսան։

Բերբել Բասը հարգանքի տուրք կմատուցի Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին և քաղաքական բանակցություններ կանցկացնի, նշել է Բրիսան։

Գերմանիայի խորհրդարանի ղեկավարն արդեն հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ։

Մոտ ժամանակներս Ուկրաինա է պլանավորում այցելել նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել